Աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն անհաջող է մեկնարկել Ցինցինատիի ATP «Մասթերս» 1000 շարքի մրցաշարում:
Երկրորդ շրջանում 36-ամյա իսպանացին 2 ժամ և 54 րոպե տևած պայքարում 6-7 (9-11), 6-4, 3-6 հաշվով պարտվել է աշխարհի 152-րդ ռակետ, խորվաթ թենիսիստ Բորնա Չորիչին:
Չորիչը 12 էյս է կատարել, կրկնակի սխալ թույլ չի տվել, 2 բրեյք-փոինթից իրացրել է 1-ը: Նադալը գրանցել է 6 էյս, 7 կրկնակի սխալ, ունեցել է 1 բրեյք-փոինթի հնարավորություն, որն իրացրել է:
Բորնա Չորիչը երրորդ շրջանում կհանդիպի Իսպանիան ներկայացնող Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին:
Ռաֆայել Նադալն ու Բորնա Չորիչը հանդիպեցին 5-րդ անգամ։ Այդ մրցախաղերում 3 հաղթանակ տարել է խորվաթ թենիսիսը, 2 անգամ հաղթել էլ իսպանացին։


