Աշխարհի 3-րդ ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս եկավ ԱՄՆ-ի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։ 3-րդ շրջանում 36-ամյա իսպանացին 3 սեթում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռիշար Գասկեին՝ 6-0, 6-1, 7-5։
Մրցախաղը տևեց 2 ժամ և 17 րոպե։ Այդ ժամանակահատվածում Նադալը 8 կրկնակի սխալ թույլ տվեց և իրացրեց 16 բրեյք փոինթներից 7-ը։ Գասկեն հաշվին 1 էյս, 7 կրկնակի սխալ ու 10-ից 1 իրացված բրեք փոինթ գրանցվեց։
2008 թվականից ի վեր Գասկեն չի կարողանում Նադալի հետ դիմակայություններում անգամ մեկ սեթ հաղթել։
Հաջորդ շրջանում իսպանացին կհանդիպի ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին, որը 3-րդ շրջանում պայքարից դուրս էր թողել արգենտինացի Դիեգո Շվարցմանին։
«Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարն անցկացվում է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը։ Մրցաշարի գործող չեմպիոնը ռուս թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդևն է։


