Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է իսպանացիների դեմ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի խաղից սպասելիքների մասին:
«Ավարտել ենք քառորդ եզրափակիչի նախապատրաստությունը։ Վաղն անհատական զրույցներ կլինեն այն ֆուտբոլիստների հետ, որոնք կմասնակցեն հանդիպմանը։ Մենք ուշադիր ուսումնասիրել ենք Իսպանիայի հավաքականի նախորդ խաղերը, պատրաստ ենք վաղվա մրցավեճին, վստահ ենք մեր ուժերին:
Իսպանացիները միշտ փորձում են բարձր ճնշում գործադրել, սիրում են անընդհատ գրոհել: Մենք հակախաղ կգտնենք: Նրանք շատ հզոր հարձակվողներ և լավ պաշտպաններ ունեն։ Իսպանացիները մեծ տարածություններ են ստեղծում, դժվար է նրանց զսպել, բայց անլուծելի խնդիրներ չկան։
Իհարկե, սա իմ մարզչական կարիերայի ամենակարևոր հանդիպումներից մեկն է։ Եթե պարտվենք, ապա մրցաշարը կավարտվի մեզ համար: Լավ ելույթներ ենք ունենում: Երկրպագուների հզոր աջակցություն ունենք։ Վստահ եմ, որ վաղը հիանալի մթնոլորտ է լինելու: Միասին մենք ավելի ուժեղ ենք, և պետք է օգտվենք դրանից:
Ցանկանում ենք հաղթել և դուրս գալ կիսաեզրափակիչ, ես դեռ չեմ մտածում եզրափակիչի մասին։ Դժվար հանդիպում է լինելու երկու թիմերի համար: Հուսով եմ, որ խաղը կլինի այնքան հետաքրքիր, որքան բոլորն են կանխատեսում»,- Եվրոների պատմության ամենաերիտասարդ մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:
Իսպանիա - Գերմանիա խաղը տեղի կունենա հուլիսի 5-ին Շտուտգարտի ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի Ֆրանսիա - Պորտուգալիա դիմակայության ուժեղագույնին:
Դե լա Ֆուենտե. «Իմ խաղացողներից ոչ մեկին չէի փոխանայկի գերմանացիների հետ»