Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Փարիզի ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ գովել է մրցակցի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին:
«Առաջին խաղում Մբապեն փոխարինման դուրս գալուց հետո ազդեց և՛ ՊՍԺ-ի, և՛ «Բավարիայի» վրա: Նա աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է։
Երբ նա խաղադաշտում է, մոտեցումը փոխվում է։ Կիլիանը պատասխան խաղը կսկսի մեկնարկային կազմում: Կարևոր է այս հարցին թիմային լուծում գտնելը։ Մենք լավ ենք պատրաստված»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Bayern&Germany-ն:
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Բավարիան» հաղթել էր 1-0 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 8-ին Մյունխենում, կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:


