Logo

Նագելսման. «Նախորդ 90 տարիների վատագույն խաղն էր»

16:56 / 11.11.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարծիք է հայտնել հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի մարզավիճակի մասին, գրում է Sky Sports-ը:

«Անկեղծ ասած՝ «Լիվերպուլում» ստեղծված իրավիճակը դուր չի գալիս Ֆլոյին: Նրա ակումբն այս մրցաշրջանում անկայուն է:

«Սիթիի» դեմ նրանք նախորդ 90 տարիների վատագույն խաղն անցկացրին:

Վիրցի շուրջ իրավիճակն այլ կլիներ, եթե «Լիվերպուլի» ֆուտբոլիստներն օգտագործեին այն գոլային պահերը, որոնք նա ստեղծում է»,- ասել է գերմանացին:

Անգլիական ակումբ տեղափոխվելուց հետո Վիրցը մասնակցել է 16 խաղի և կատարել 3 գոլային փոխանցում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ