Logo

Նագելսման. «Նրան փոխարինելը մեծ խնդիր է»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:01 / 17.07.2022• ՍՊՈՐՏ
null

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի «Բարսելոնա» տեղափոխությունը։

«Ռոբերտը 8 փայլուն տարիներ է անցկացրել «Բավարիայում»։ Նրան փոխարինելը մեծ խնդիր է, բայց հիմա դա ինձ շատ ուժեղ չի անհանգստացնում, քանի որ շատ լավ պատրաստված հարձակման գիծ ունենք և ես ընտրություն անելու հնարավորություն ունեմ»,- Նագելսմանի խոսքն է մեջբերում Bayern & Germany-ն։

33-ամյա Լևանդովսկին առաջիկայում բուժզննում կանցնի և պայմանագիր կստորագրի «Բարսելոնայի» հետ։

Ռոբերտը «Բավարիայում» հանդես էր գալիս 2014 թվականից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ