Գերմանացի մասնագետ Յուլիան Նագելսմանը Լոնդոնի «Չելսին» գլխավորելու ամենահավանական թեկնածուն է, հայտնում է The Guardian-ը:
Անգլիական գրանդը գլխավորելու հավակնորդներից էր նաև Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն, որի հետ բանակցությունները ձախողվել են:
«Չելսին» շաբաթներ առաջ ընթացիկ մրցաշրջանում երկրորդ անգամ մարզչական պաշտոնանկություն էր կատարել՝ հեռացնելով անգլիացի մասնագետ Գրեմ Փոթերին: Դրանից հետո մարզիչի պաշտոնակատար էր նշանակվել Ֆրենկ Լեմպարդը, որը «Չելսին» կգլխավորի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Հիշեցնենք, որ Նագելսմանը մարտին հեռացվել էր Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից: