Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է տնային Եվրոպայի առաջնությունից առաջ թիմի հայտացուցակում հնարավոր փոփոխությունների մասին:
«Եթե ամեն ինչ նորմալ լինի, ապա ամռանը շատ փոփոխություններ չեն լինի կազմում: Միգուցե 1-2 ֆուտբոլիստի փոփոխություն կատարեմ: Նրանք, ովքեր չկային այս հավաքին, պետք է ավելի լավը լինեն հրավիրվածներից»,- 36-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է լրագրող Պատրիկ Բերգերը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում ընդգրկված է A խմբում, որտեղ մրցելու է Հունգարիայի, Շոտլանդիայի և Շվեյցարիայի հետ:


