Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը, չնայած թիմի գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերի դժգոհությանը, վայելում է ակումբի ղեկավարության վստահությունը, հայտնում է Sport1-ը:
Հանուն Նագելսմանի՝ «Բավարիայի» ղեկավարությունն ամբողջովին փոխել է մարզչական շտաբը և հրավիրել գերմանացի մասնագետի կողմից առավել վստահելի մարդկանց:
Մյունխենյան ակումբի ոչ մի մարզիչ այդպիսի առավելություններ չի ունեցել Խոսեպ Գվարդիոլայի ժամանակներից ի վեր: Նագելսմանը մասնակցում է թիմին վերաբերող բոլոր կարևոր քննարկումներին:
Նոյերը կարող է վստահ լինել, որ կրկին կվերադառնա «Բավարիայի» մեկնարկային կազմ միայն այն դեպքում, եթե անձամբ զրուցի Նագելսմանի հետ ու մարզման ժամանակ համոզիչ լինի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մանուել Նոյերը քննադատել էր ակումբի ղեկավարությանը՝ դարպասապահների մարզչին հեռացնելու համար: 36-ամյա դարպասապահն այս պահին վերականգնվում է ոտքի կոտրվածքից:


