Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հերքել է լուրերը, թե լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին թիմից հեռացել է, քանի որ նրան չեն համոզել գերմանացի մասնագետի գաղափարները։
«Լևանդովսկին ցանկացել է հեռանալ «Բավարիայից», քանի որ նրան չեն համոզել իմ գաղափարնե՞րը....նման բան չկա։ Ռոբերտն իր կարծիքն ունի, ու դա լիովին նորմալ է։
Հարցազրույցներից մեկում նա հայտարարել է, որ 2021/22 մրցաշրջանի երկրորդ կեսում մենք նրան ավելի քիչ փոխանցումներ ենք կատարել։
Ես ստուգել եմ այդ տեղեկությունը. անցյալ մրցաշրջանի առաջին կեսում նա ընդամենը 3-ով քիչ փոխանցում է ստացել, քան 2020/21 մրցաշրջանի առաջին կեսում»,- Նագելսմանի խոսքն է մեջբերում Frankfurter Allgemeine-ը։
33-ամյա Լևանդովսկին 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»։


