Logo

Նաիր Թիկնիզյան․ «Երբ կինս տրիբունայում է, ես թևեր եմ առնում»

16:10 / 01.02.2024Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Լոկոմոտիվի» ու Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն ամփոփել է Եկատերինբուրգի «Ուրալի» հետ ստուգողական խաղը (4-2), որում դարձել էր դուբլի հեղինակ։ Այս օրերին «Լոկոմոտիվը» հավաք է անցկացնում ԱՄԷ-ում։

«Ստացվեց արդյունավետ խաղ։ Կարողացանք հոգնածության ֆոնին լավ տեմպ հաղորդել, անցկացնել կոմբինացիաներ ու հաճույք ստանալ խաղից։ Կարծում եմ՝ հավաքների ընթացքում, արդյունքից բացի, կարևոր է նաև առավելագույն ուժեր ներդնելը։

Ինչ վերաբերում է խփածս գոլերին, շնորհակալ եմ թիմակիցներիս։ Եղավ երկու հրաշալի փոխանցում, և ինձ մնում էր միայն իրացնել։

Կինս իմ հաջողության թալիսմանն է։ Նա ինձ համար միշտ առավելագույնն անելու առիթ է։ Երբ Յանան տրիբունայում է, ես թևեր եմ առնում»,- «Լոկոմոտիվի» մամուլի ծառայության հետ զրույցում ասել է 24-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Նաիր Թիկնիզյանի կինը «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդավար Յանա Ռոմաշկինան է։ Զույգի ամուսնական արարողությունը կայացել էր 2023թ․ հոկտեմբերի 24-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ