Logo

Նաիր Թիկնիզյան․ «Ծանր սրտով էի մեկնում հետազոտության»

14:55 / 28.03.2024Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է վնասվածքի մասին։ Վնասվածքի պատճառով 24-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել Հայաստանի ազգային հավաքականի նախորդ երկու ընկերական խաղերը Կոսովոյի (0-1) ու Չեխիայի (1-2) դեմ։

«Վնասվածքը չնչին էր, սակայն այն պահանջում է մանրակրկիտ վերականգնում ու բուժում։ Ծանր սրտով էի մեկնում МРТ հետազոտության։ Նույնիսկ չէի կարողանում դիտել հանդիպման հեռարձակումը։ Միայն հետո տեսա խաղի վերջնական հաշիվը։

Յուրաքանչյուրս պետք է ինքներս մեզ հարցնենք, թե ինչ ենք ցանկանում ֆուտբոլից և ինչ ենք պատրաստ տալ դրա փոխարեն։ Պետք չէ թափահարել մատն ու փնտրել մեղավորներ։ Պետք է հարցնես ինքդ քեզ ու թիմակիցներիդ»,- Թիկնիզյանի խոսքը մեջբերում է «Լոկոմոտիվի» մամուլի ծառայությունը։

Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը մոսկովյան ակումբի կազմում մասնակցել է 26 հանդիպման, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ