Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված են 5 տարբեր առաջնությունները ներկայացնող ակումբներ, հայտնում է «Матч ТВ»-ն։
Բացի իտալական «Բոլոնիայից» և գերմանական «Վերդերից», որոնց հետաքրքրվածության մասին հաղորդվում է դեռևս նախորդ տարվանից, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստին թիրախավորել են նաև Մոսկվայի «Դինամոն», ֆրանսիական «Մարսելը» և իսպանական «Սելտան»:
Հաղորդվում է նաև, որ եվրոպացի միջնորդները 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կապ են հաստատել մոսկովյան ակումբի հետ։ Միաժամանակ, նշվում է, որ ռուսական ակումբն այս պահին ոչ մի ակումբի հետ բանակցություններ չի վարում:
«Լոկոմոտիվը» պատրաստ է Թիկնիզյանին բաց թողնել նվազագույնը 10-12 միլիոն եվրոյով:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը 2021 թվականի օգոստոսից է խաղում «Լոկոմոտիվում», այն ժամանակ ակումբը Մոսկվայի Մոսկվայի ԲԿՄԱ-ին նրա տրանսֆերի համար վճարել էր 5,5 միլիոն եվրո։ Transfermarkt-ը Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 30 հանդիպման, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: