Logo

Նաիր Թիկնիզյանը բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը

13:08 / 15.03.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը վնասվածքի պատճառով առաջիկա երկու խաղերում չի օգնի Հայաստանի ազգային հավաքականին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

24-ամյա ֆուտբոլիստն ազդրի մկանային վնասվածք էր ստացել Կալինինգրադի «Բալթիկայի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում (1-1)։ Երրորդ րոպեին Թիկնիզյանը բացել էր հանդիպման հաշիվը, իսկ 58-րդ րոպեին հարկադրված փոխարինվել էր:

Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը ռուսական ակումբի կազմում մասնակցել է 26 հանդիպման, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Երևանում ընկերական հանդիպում է անցկացնելու Կոսովոյի հավաքականի հետ, իսկ 4 օր անց Պրահայում մրցելու է չեխերի դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ