Սերբական «Ցրվենա Զվեզդայի» հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Ջիբրալթարի «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Սերբիայի չեմպիոնի երկրպագուններն են քվեարկությամբ խաղի լավագույնը ճանաչել 26-ամյա ֆուտբոլիստին: Բելգրադը ներկայացնող թիմը հյուրընկալվելիս հաղթել էր 1-0 հաշվով, Թիկնիզյանը մասնակցել էր ամբողջ խաղին:
Այս խաղով Թիկնիզյանը նորամուտն էր նշել ակումբային գլխավոր եվրագավաթում:
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 29-ին Բելգրադում։
«Լինկոլն Ռեդ Իմպս» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը ցուցադրվել էր «Ֆասթ Սպորտ»-ով:
Igrač prve utakmice drugog kola kvalifikacija za Ligu šampiona prema glasovima navijača na društvenoj mreži X - Nair Tiknizjan.🏅
— FK Crvena zvezda (@crvenazvezdafk) July 23, 2025
🔴⚪️ #fkcz pic.twitter.com/Y2LK9yMZZh


