Logo

Նաիր Թիկնիզյանը` Չեմպիոնների լիգայի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

20:57 / 23.07.2025Ֆուտբոլ
null

Սերբական «Ցրվենա Զվեզդայի» հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Ջիբրալթարի «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Սերբիայի չեմպիոնի երկրպագուններն են քվեարկությամբ խաղի լավագույնը ճանաչել 26-ամյա ֆուտբոլիստին: Բելգրադը ներկայացնող թիմը հյուրընկալվելիս հաղթել էր 1-0 հաշվով, Թիկնիզյանը մասնակցել էր ամբողջ խաղին:

Այս խաղով Թիկնիզյանը նորամուտն էր նշել ակումբային գլխավոր եվրագավաթում:

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 29-ին Բելգրադում։

«Լինկոլն Ռեդ Իմպս» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը ցուցադրվել էր «Ֆասթ Սպորտ»-ով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ