Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը դուբլի հեղինակ դարձավ Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում:
Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտին ընթեցող ուսումնամարզական հավաքի վերջին ընկերական խաղում «Լոկոմոտիվը» 3-1 հաշվով կամային հաղթանակի հասավ «Ռոստովի» նկատմամբ: 24-ամյա Թիկնիզյանը գոլի հեղինակ դարձավ 74-րդ և 82-րդ րոպեներին:
«Լոկոմոտիվը» մարտի 3-ին ձմեռային դադարից հետո առաջին հանդիպումը կանցկացնի Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ մոսկովյան դերբիում հյուրընկալվելով «Դինամոյին»:
Ընկերական հանդիպում
«Լոկոմոտիվ» (Ռուսաստան) - «Ռոստով» (Ռուսաստան)՝ 3-1
Նաիր Թիկնիզյան, 74, 82, Ռիֆատ Ժեմալետդինով, 81 - Իլյա Վախանիա, 53


