Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։
Ռուսական «РБ Спорт»-ի տեղեկություններով` ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող «Լանսը» հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Այս ակումբի նախագահը հայ գործարար Ժոզեֆ Մարի Ուգուրլյանն է։
Թիկնիզյանը 2021 թվականի օգոստոսից է խաղում «Լոկոմոտիվում»: Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 21 հանդիպման, դարձել երկու գոլի և երեք ասիստի հեղինակ:
Նախկինում տեղեկություններ կային, որ Ուգուրլյանը ցանկանում էր «Լանսում» տեսնել ռուսական «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին: