Logo

Նաիր Թիկնիզյանը խուսափել է լուրջ վնասվածքից

23:33 / 15.03.2024Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խուսափել է լուրջ վնասվածքից, բուժզննման արդյունքում հայտնաբերվել է ազդրի հետին հատվածի մկանների թեթև վնասվածք, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Թիկնիզյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա հավաքը: Առաջիկայում նա կմարզվի անհատական ​​ծրագրով, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնա խաղադաշտ»,- նշված է ակումբի պաշտոնական հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ 24-ամյա Թիկնիզյանը վնասվածք էր ստացել Կալինինգրադի «Բալթիկայի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում (1-1)։ Երրորդ րոպեին Թիկնիզյանը բացել էր հանդիպման հաշիվը, իսկ 58-րդ րոպեին հարկադրված փոխարինվել էր:

Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը ռուսական ակումբի կազմում մասնակցել է 26 հանդիպման, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ