Logo

Նաիր Թիկնիզյանը Սերբիայի քաղաքացիություն է ստացել

20:23 / 24.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտի հրամանով՝ «Ցրվենա Զվեզդայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին տրվել է Սերբիայի անձնագիր։

Սերբական անձնագրի շնորհիվ 26-ամյա ֆուտբոլիստը երկրի Սուպերլիգայում այլևս չի համարվի լեգեոներ։ Սուպերլիգայում նույն ակումբի կազմում միաժամանակ կարող են խաղադաշտում լինել առավելագույնը 4 ֆուտբոլիստ, որոնք չունեն ԵՄ անձնագիր։

Դրանից բացի, Թիկնիզյանը եվրոպական որևէ այլ երկրի ակումբ տեղափոխվելու դեպքում նույնպես չի համարվի լեգեոներ։

Հայ ֆուտբոլիստը Բելգրադը ներկայացնող ակումբում է 2025թ. հուլիսից, 10 խաղում կատարել է 1 ասիստ է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ