Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է հունվարին Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» չտեղափոխվելու որոշման մասին:
Չկայացած տրանսֆերի մասին
«Այժմ իմաստ չունի խոսել ձմռանը կատարվածի մասին: Հաճելի էր, որ իմ ծառայություններով նման ակումբ էր հետաքրքրված։ Բայց «Լոկոմոտիվի» ղեկավարության հետ միասին որոշեցինք, որ մրցաշրջանի երկրորդ հատվածը նույնպես պետք է անցկացնեմ մոսկովյան ակումբում»:
Ապագայում «Զենիթի» կողմից հնարավոր հետաքրքրվածության մասին
«Տեսնենք։ Ես չեմ կարող գուշակություն անել։ Հասկացա մի կարևոր բան՝ երբեք ոչ մի բանում վստահ չես կարող լինել»,- հայտնել է 25-ամյա ֆուտբոլիստը «Спорт Экспресс»-ի հետ զրույցում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են իտալական «Բոլոնիան», գերմանական «Վերդերը», Մոսկվայի «Դինամոն», ֆրանսիական «Մարսելը» և իսպանական «Սելտան»:
Ավարտված մրցաշրջանում Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:


