Logo

Նաիր Տիկնիզյանը ԲԿՄԱ-ի կազմում է հայտավորվել այս մրցաշրջանի մնացած հատվածի համար

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 19.06.2020Հայկական ֆուտբոլ
JMFI0bYPv1Q - Նաիր Տիկնիզյանը ԲԿՄԱ-ի կազմում է հայտավորվել այս մրցաշրջանի մնացած հատվածի համար
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:36

-

-

Մոսկվայի ԲԿՄԱ-ն ընթացիկ մրցաշրջանի մնացած հանդիպումների համար իր կազմում է հայտավորել պաշտպան Նաիր Տիկնիզյանին: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Հայազգի ֆուտբոլիստը հունվարից մինչև մայիսի վերջ վարձավճարով հանդես է եկել Կուրսկի «Ավանգարդում»՝ փաստացի մասնակցելով ընդամենը 2 հանդիպման: Նա հայտավորվել է իր նախկին՝ 71 համարի մարզաշապիկով:

21-ամյա Տիկնիզյանը ԲԿՄԱ-ի սան է, որի գլխավոր թիմում իր նորամուտը նշել է 2017 թվականի սեպտեմբերին:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգան կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատվել էր մարտին և վերսկսվել է այսօր՝ հունիսի 19-ին: ԲԿՄԱ-ն, անցկացրած 22 մրցավեճից հետո վաստակելով 36 միավոր, զբաղեցնում է աղյուսակի 5-րդ հորիզոնականը: Առաջատարը 50 միավոր ունեցող «Զենիթն» է:

Արթուր Միրանյանը մոտ է ուկրաինական առաջատար ակումբ տեղափոխությանը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ