Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը նոր մրցաշրջանում երկրորդ գոլը խփեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում:
24-ամյա ֆուտբոլիստը Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրի տնային խաղում գրավեց Եկատերինբուրգի «Ուրալի» դարպասը: Տիկնիզյանը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ և երեք րոպե անց դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ՝ հաշվի մեջ առաջ մղելով «Լոկոմոտիվին» (2-1):
Հիշեցնենք, որ հայ պաշտպանը գոլ էր խփել նաև Կազանի «Ռուբինի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղում (2-2):