Logo

Նախկին առաջին ռակետ. «Չեմ կասկածում, որ Ալկարասը կարող է հաղթել «Մեծ սաղավարտի» 20 տիտղոս»

12:26 / 15.07.2024Թենիս
null

Կանանց զուգախաղի նախկին առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող Ռենե Ստաբսը (Ավստրալիա) խոսել է իսպանացի Կառլոս Ալկարասի մասին.

«Վաո՜ւ։ Կառլոս Ալկարասը  յուրահատուկ տաղանդ է։ Երբեք չէի մտածի, որ կրկին կտեսնեմ նման հիասքանչ թենիսիստի, ինչպիսին էին Ռաֆա Նադալը, Ռոջեր Ֆեդերերն ու Նովակ Ջոկովիչը։ Այժմ չեմ կասկածում, որ Ալկարասը կարող է հաղթել «Մեծ սաղավարտի» 20 տիտղոս։ Ջոկովիչը սահմանել է անչափ բարձր նշաձող, բայց այս տղան քիչ-քիչ մոտենում է նրան»,- X-ի իր միկրոբլոգում գրել է 53-ամյա Ստաբսը։

Հիշեցնենք, որ աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը 6-2, 6-2, 7-6(4) հաշվով առավելության էր հասել սերբ Նովակ Ջոկովիչի (երկրորդ ռակետ) նկատմամբ և երկրորդ տարին անընդմեջ նվաճել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» տիտղոսը։ 21-ամյա թենիսիստը «Մեծ սաղավարտի» մրցաշարերը հաղթել է արդեն չորս անգամ։ Այդ ցուցանիշով ռեկորդակիրը 37-ամյա Ջոկովիչն է` 24 տիտղոս։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ