Logo

Նախկին առաջին ռակետ Վոզնյացկին կորտ է վերադարձել 2020-ից հետո

12:01 / 09.08.2023Թենիս
null

Աշխարհի նախկին առաջին ռակետ Կարոլինա Վոզնյացկին հաղթանակով է մեկնարկել Մոնրեալում ընթացող WTA-1000 մրցաշարում։

Առաջին շրջանում 33-ամյա դանիացի թենիսիստուհին երկու սեթում հաղթել է Ավստրալիայի ներկայացուցիչ Քիմբերլի Բիրելին՝ 6:2, 6:2։

Դա Կարոլինա Վոզնյացկու առաջին մրցախաղն էր 2020 թվականից հետո։ Դանիացու հաջորդ մրցակիցը կլինի չեխ Մարկետա Վոնդրոուշովան։

Հիշեցնենք, որ Կարոլինա Վոզնյացկին WTA շարքի մրցաշարերում 30 տիտղոս ունի մենախաղում։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում նա նվաճել է մեկ տիտղոս՝ 2018-ին հաղթելով Ավստրալիայի բաց առաջնությունում։ Կարիերան դադարեցնելուց հետո թենիսիստուհին ունեցել էր երկու երեխա, իսկ հետո նրա մոտ ախտորոշվել էր ռևմատոիդ արթրիտ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ