Logo

Նախկին չեմպիոնի վերադարձի փորձն ու Շառա Բուլետ - Մայքլ Փեյջ «շոու» մենամարտը. UFC Fight Night 250-ին ընդառաջ

Հեղինակ
Մհեր Սարգսյան
13:50 / 01.02.2025Խառը մենամարտեր
Բացառիկ
null

Վերջին տարիներին սպորտային շատ իրադարձությունների կենտրոնը դարձել է Սաուդյան Արաբիան: «Կանաչ բազեների» երկրում արդեն սովորել են ամեն շաբաթ վայելել ֆուտբոլային գերաստղերի խաղը: Ռիադն ընդունել է նաև Ռաֆա Նադալին ու Նովակ Ջոկովիչին, այնտեղ եղել են բռնցքամարտի հսկաներ Ալեքսանդր Ուսիկն ու Թայսոն Ֆյուրին: Նախորդ տարի էլ Սաուդյան Արաբիայում առաջին անգամ անցկացվեց UFC-ի մրցաշար. այդ ճանապարհորդությունն արաբական աշխարհ հետաքրքիր էր ու հաջողված:

Նախորդ մրցաշարից ընդամենը կես տարի անց UFC-ն վերադառնում է Սաուդյան Արաբիա: Ռիադի ABN արենայում արդեն այսօր տեղի կունենա UFC Fight Night 250-ը: Մրցաշարի գլխավոր մենամարտում կմրցեն նախկին չեմպիոն Իսրայել Ադեսանյան ու կամաց-կամաց չեմպիոնական գոտու հավակնորդ դարձող Նասուրդին Իմավովը:

Միջին քաշային կարգի «հսկան»՝ Ադեսանյան պարտվել է նախորդ երկու մենամարտերը: Շոն Սթրիքլենդից կրած շոկային պարտությանը հաջորդեց Դրիկուս դյու Պլեսիի խեղդող հնարքը:

«Ճնշում զգում եմ, բայց դա տրամաբանական է, որովհետև ես Իսրայել Ադեսանյան եմ: Սպասե՛ք ինձ, և ես կվերադառնամ չեմպիոնական պայքար...»
Իսրայել Ադեսանյա

Իսրայել Ադեսանյան պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 28 մենամարտ, տարել է 24 հաղթանակ, 16-ը՝ նոկաուտով, 8 մենամարտ հաղթել է մրցավարների որոշմամբ, ունի 4 պարտություն։

29-ամյա Նասուրդին Իմավովը 3 մենամարտերից բաղկացած հաղթական շարք ունի ու բավական բարդ մրցակից է Ադեսանյայի համար:

Հաշվի առնելով, որ Ֆրանսիան ներկայացնող մարզիկն ավելի երիտասարդ է, քան Ադեսանյան, կարելի է ենթադրել, որ 5-ռաունդանոց մենամարտը բխում է Իմավովի շահերից: Ամեն դեպքում պետք չէ մոռանալ, որ 35-ամյա Իսրայելը շատ է կարողացել մրցակիցներին հաղթել նոկաուտով, իսկ Իմավովը երբեք նոկաուտի չի ենթարկվել:

«Ադեսանյան լեգենդ է: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ նրա հետ մենամարտելու: Ես հաղթանակների քաղց եմ զգում ու ամեն ինչ անելու եմ՝ ցանկալի արդյունքի հասնելու համար...»
Նասուրդին Իմավով

Նասուրդին Իմավովը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 20 մենամարտ, տարել է 15 հաղթանակ, 6-ը՝ նոկաուտով, 4-ը՝ հնարքով, 5-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 4 պարտություն, 1 մենամարտ էլ չեղարկվել է:

UFC Fight Night 250-ում օկտագոն դուրս կգան նաև Շառաբուդին Մագոմեդովն ու Մայքլ Փեյջը: Կարիերայում երբեք պարտության դառնությունը չզգացած Շառան գնում է ավելի մեծ ճանաչելիություն ձեռք բերելու հետևից: Դրա համար նա պետք է հաղթի 37-ամյա Մայքլ Փեյջին: Շառա Բուլետը շոումեն է և սիրում է անդադար լինել ուշադրության կենտրոնում: Նա Սաուդյան Արաբիայում նույնիսկ հանդիպել է «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ու ստացել պորտուգալացու աջակցությունը: Ռոնալդուն ամենայն հավանականությամբ ներկա կլինի UFC Fight Night 250-ին՝ Շառային երկրպագելու համար: 

Մագոմեդովը բավական ուժեղ մարտիկ է, նա հրաշալի է կռվում ոտքով, բայց հետաքրքիր է, որ UFC-ում 2 նոկաուտներն էլ ձեռքի հարվածների միջոցով է կատարել: 

Շառա Բուլետը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 15 մենամարտ, տարել է 15 հաղթանակ, 12-ը՝ նոկաուտով, 3-ը՝ մրցավարների որոշմամբ:

Մագոմեդովի մրցակիցը բազմափորձ Մայքլ Փեյջն է: Նախկինում քիքբռնցքամարտով զբաղված բրիտանացուն ևս կարող ենք համարել շոումեն: Նա ունի յուրահատուկ մարտաոճ, որի անբաժան մասն է մրցակիցներին սադրելը: Փեյջը ևս հարվածային մարտիկ է ու նոկաուտների վարպետ: 

Միանշանակ է, որ օրվա գլխավոր Շառա Բուլետ - Մայքլ Փեյջ մենամարտը լինելու է օրվա զարդերից:

Մայքլ Փեյջը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 25 մենամարտ, տարել է 22 հաղթանակ, 13-ը՝ նոկաուտով, 3-ը՝ հնարքով, 6-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 3 պարտություն:

UFC Fight Night 250-ը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին և կհեռարձակվի միայն Fast TV հավելվածում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

16:18 / 09.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Ռայան Շերկին կտեղափոխվի «Ման. Սիթի»

15:50 / 09.06.2025 • Ֆուտբոլ

As. Վինիսիուսը կդառնա «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

15:13 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատ-Արմենիան» հույն նորեկ ունի

Պաշտոնական
14:47 / 09.06.2025 • Ֆուտբոլ

Goal. «Բրեշիան» կարող է սնանկ ճանաչվել ու սիրողական ակումբի կարգավիճակ ստանալ

14:21 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ալսեուսն ու Միմիտոն հեռացել են «Փյունիկից»

Պաշտոնական
13:40 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Յամալը հեռացել է ու չի ծափահարել Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին

13:15 / 09.06.2025 • Ֆուտբոլ

Պորտորգալիա - Իսպանիա եզրափակիչի ժամանակ երկրպագու է մահացել

12:39 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ուրարտուից» երկու ֆուտբոլիստ է հեռացել

Պաշտոնական
12:04 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հայաստանի հավաքականն առաջին անգամ հանդես կգա «Սևան» մարզաշապիկով

11:46 / 09.06.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
NBA. «Օքլահոման» հաղթել է «Փեյսերսին» ու հավասարեցրել եզրափակիչի հաշիվը

11:08 / 09.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Ռեալը» Մաստանտուոնոյի տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնության է հասել

10:36 / 09.06.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը կրկին հաղթել է Կոստա Ռիկային

10:10 / 09.06.2025 • Ֆուտբոլ

Չեռնոգորիա - Հայաստան և այլ հանդիպումներ. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

01:48 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Պորտուգալիան` Ազգերի լիգայի հաղթող

00:52 / 09.06.2025 • Ֆուտբոլ

Ազգերի լիգա. Պորտուգալիա - Իսպանիա հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ

00:18 / 09.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Լևանդովսկին գլխավոր մարզչի պատճառով դադարեցնում է ելույթները հավաքականում

Պաշտոնական
23:49 / 08.06.2025 • Ֆուտբոլ

Հայաստանի Մ19 հավաքականն ընկերական խաղում պարտվեց Մոլդովային

23:15 / 08.06.2025 • Թենիս

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Ալկարասը հաղթեց Սիներին «Ռոլան Գարոսի» պատմության մեջ ամենաերկարատև եզրափակիչում

22:49 / 08.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հայաստանի հավաքականի վերջին մարզումը Չեռնոգորիայի դեմ խաղից առաջ

22:09 / 08.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Վրաստանի հավաքականն ընկերական խաղում բաց թողեց հաղթանակը

21:48 / 08.06.2025 • Ֆուտբոլ

Ազգերի լիգա. Պորտուգալիա - Իսպանիա. Մեկնարկային կազմերը

21:20 / 08.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Ռեյնդերսը բուժզննում է անցել «Ման. Սիթիի» համար

20:55 / 08.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Սուսոն 15 տարի անց վերադարձել է հարազատ ակումբ

Պաշտոնական
20:24 / 08.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Բորուսիան» համաձայնեցրել է Ջոբ Բելինգհեմի տրանսֆերը

19:46 / 08.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Վան'տ Սխիպ. «Տղաները հիասթափված են պարտությունից»

19:26 / 08.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Առնաուտովիչը կհեռանա «Ինտերից»

18:57 / 08.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ազգերի լիգա. Ֆրանսիան Մբապեի գոլի ու ասիստի շնորհիվ հաղթեց Գերմանիային և զբաղեցրեց երրորդ տեղը

18:18 / 08.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Նեյմարի կորոնավիրուսի թեստը դրական է եղել

17:32 / 08.06.2025 • Ֆուտբոլ

Սպալետի. «Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն ասաց, որ պետք է հեռանամ»

Պաշտոնական
17:00 / 08.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. Լուչանո Սպալետին հրաժարական կտա

16:41 / 08.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի Կուրտուային

16:11 / 08.06.2025 • Թենիս

Պաոլինին և Էրանին նվաճեցին «Ռոլան Գարոսի» կանանց զուգախաղի տիտղոսը

15:52 / 08.06.2025 • Ֆուտբոլ

Ազգերի լիգա. Գերմանիա - Ֆրանսիա. մեկնարկային կազմերը

15:17 / 08.06.2025 • Ֆուտբոլ

Football Italia. 39-ամյա Ջեկոն մոտ է Ա Սերիա վերադառնալուն

14:54 / 08.06.2025 • Ֆուտբոլ

Նասեր Ալ-Խելաիֆի. «Լա լիգայում գոլ խփելն ավելի հեշտ է, քան Լիգա 1-ում»

14:15 / 08.06.2025 • Ըմբշամարտ

Արթուր Սարգսյանը` Ռուսաստանի քառակի չեմպիոն

13:49 / 08.06.2025 • Ֆուտբոլ

La Gazzetta dello Sport. «Չելսին» համաձայնեցրել է Մենյանի տրանսֆերը

13:19 / 08.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Հայաստանի փոխչեմպիոն ու սուպերգավաթակիր, ակումբի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն. «Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Բացառիկ
12:45 / 08.06.2025 • Ֆուտբոլ

«Նոան» և Գուդմունդուր Թորարինսոնը նոր պայմանագիր են ստորագրել

Պաշտոնական
12:27 / 08.06.2025 • Այլ մարզաձևեր

fastnews-photo-icon
Պարաբազկամարտի Հայաստանի հավաքականը ԵԱ-ից հայրենիք է բերել 15 մեդալ

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ