Երևանի «Ուրարտուի» գանացի եզրային պաշտպան Նանա Անտվին մոտ է «Ստյաուա» տեղափոխվելուն, հայտնում է մարզական մեկնաբան Հայկ Հովհաննիսյանը:
Ռումինական ակումբը գումար է առաջարկել 23-ամյա ֆուտբոլիստի համար և ակումբները մոտ են համաձայնության գալուն:
Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 23 խաղում Անտվին դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Ռումինիայի առաջնության 19 տուրից հետո «Ստյաուան» 38 միավորով առաջատարն է:


