«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին եզրային հարձակվող Լուիշ Նանին պատմել է լեգենդար սըր Ալեքս Ֆերգյուսոնի մասին Ալեքսեյ Գասիլինի հետ փոդքասթի ընթացքում:
«Նա առանձնահատուկ էր: Ամեն անգամ, երբ Ֆերգյուսոնն ինչ-որ բան էր ասում հանդերձարանում, դու գիտեիր, որ այն շատ կարևոր է: Հենց նա էր «Մանչեսթեր Յունայթեդում» կառուցել հաղթող լինելու մշակույթը:
Խաղերի ընդմիջումների ժամանակ նա ցանկացածի վրա կարող էր բղավել, եթե համարում էր, որ ֆուտբոլիստը ցույց չէր տալիս անհրաժեշտ խաղամակարդակ: Ինձ հետ էլ են եղել նմանատիպ իրավիճակներ, ու հավատացե՛ք՝ ես շատ էի վախենում:
Նա մոտենում էր ինձ ու ասում՝ «դու ոչ մեկն ես, դու պետք է ավելին անես, հիշի՛ր, դու ոչ մեկն ես»: Նա հրաշալի ճանաչում էր մեզանից յուրաքանչյուրին ու գիտեր՝ որոնք են մեր լավագույն հատկանիշները»,- ասել է պորտուգալացին:


