«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Նանին շուտով կտեղափոխվի իտալական «Վենեցիա»։
35-ամյա ֆուտբոլիստն արդեն ժամանել է Իտալիա՝ բուժզննում անցնելու և պայմանագիր ստորագրելու համար՝ հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Նանին անցյալ տարվա նոյեմբերին լքել էր ամերիկյան «Օռլանդո Սիթին»: Պորտուգալացին այս պահին ազատ գործակալ է:
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Նանին անցկացրել է 230 հանդիպում և դարձել 41 գոլի հեղինակ։ Նա խաղացել է նաև «Սպորտինգում», «Ֆեներբախչեում», «Վալենսիայում» և «Լացիոյում»: