Բելգիացի մարզիչ Վիմ Ֆիսեթը հայտարարել է ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսակայի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։
«Ինձ համար պատիվ էր 2019 թվականից Նաոմիին մարզելը և տեսնել, թե ինչպես է նա դառնում չեմպիոն: Նա մի ամբողջ նոր սերնդի ոգեշնչել է սիրել խաղը:
Շնորհակալություն, Նաոմի: Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք»,- սոցցանցերում գրել է Ֆիսեթը:
Ճապոնուհին Ֆիսեթի օրոք 2 անգամ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում (2019, 2021), 1 անգամ՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունում (2020): Մինչև Ֆիսեթի հետ աշխատելը Նաոմին 2018 թվականին առաջին անգամ հաղթել էր ԱՄՆ-ի բաց առաջնությունում:


