Իտալական «Վերոնայի» հարձակվող Ջովանի Սիմեոնեն մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն, հայտնում է Corriere dello Sport-ը:
Նեապոլյան ակումբը տրանսֆերի շուրջ համաձայնության է եկել 27-ամյա հարձակվողի հետ, մնում է միայն պայմանավորվել «Վերոնայի» հետ:
Նախորդ մրցաշրջանում Սիմեոնեն «Վերոնայի» կազմում անցկացրել է 35 խաղ, դարձել 17 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ն արգենտինացի հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 17 միլիոն եվրո։
Ջովանին Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդին է։


