Logo

Արիսաբալագան մոտ է իտալական գրանդ տեղափոխվելուն

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:00 / 18.07.2022• ՍՊՈՐՏ
Կեպա Արիսաբալագա

Անգլիական «Չելսիի» իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալագան մոտ է իտալական «Նապոլի» տեղափոխվելուն, հայտնում է Corrierre dello Sport-ը:

Իտալական ակումբը ցանկանում է 1 մրցաշրջանով վարձակակել Արիսաբալագային: Իսպանացու ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին:

Կեպա Արիսաբալագան 2018 թվականի ամռանն է Բիլբաոյի «Ատլետիկից» 80 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Չելսիի», որի հետ նրա պայմանագիրը գործում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ