Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Նապոլին» սեփական խաղադաշտում մրցեց «Սպեցիայի» հետ ու հաղթեց 1-0 հաշվով։
Հանդիպման վերջնամասում միակ գոլը խփեց իտալացի հարձակվող Ջակոմո Ռասպադորին։
6 տուրերից հետո վաստակած 14 միավորով «Նապոլին» 1-ին հորիզոնականում է։ «Սպեցիան» 5 միավորով 14-րդն է։
Հաջորդ տուրում «Նապոլին» կմրցի «Միլանի», իսկ «Սպեցիան»՝ «Սամպդորիայի» հետ։
Իտալիայի Ա Սերիա, 6-րդ տուր
«Նապոլի» - «Սպեցիա»՝ 1-0 (տեսանյութ)
Ջակոմո Ռասպադորի, 89


