«Բավարիան» հետաքրքրված է «Նապոլիի» երկու ֆուտբոլիստի ծառայություններով, հաղորդում է Il Mattino-ն։
Գերմանական ակումբի ղեկավարությունը թիմում է ցանկանում տեսնել հարձակվող Վիկտոր Օսիմհենին ու կիսապաշտպան Պյոտր Զելինսկիին։
Ըստ աղբյուրի՝ «Բավարիան» այս երկու ֆուտբոլիստների հարցով արդեն դիմել է Նեապոլը ներկայացնող ակումբին։ Մյունխենյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է 100 մլն եվրո վճարել նրանց տեղափոխության դիմաց։


