Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրում «Նապոլին» «Վիա դել Մարե» ստադիոնում հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Լեչեին»։
Գործող չեմպիոնի հաղթական գնդակը 69-րդ րոպեին խփեց Անդրե-Ֆրանկ Զամբո Անգիսան։
Նախքան գոլը՝ 55-րդ րոպեին, «Աձուրիի» դարպասապահ Վանյա Միլինկովիչ-Սավիչը հետ մղեց «Լեչեի» 17-ամյա հարձակվող Ֆրանչեսկո Կամարդայի հարվածը 11-մետրանոցից։
Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 21 միավորով զբաղեցնում է առաջին տեղը, «Լեչեն» 6 միավորով 16-րդն է։
Իտալիայի Ա Սերիա, 9-րդ տուր
«Լեչե» - «Նապոլի»` 0-1
Անդրե-Ֆրանկ Զամբո Անգիսա, 69
Չիրացված 11-մետրանոց` Ֆրանչեսկո Կամարդա, 55 («Նապոլի»)
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


