Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» սեփական դաշտում մարտական ոչ-ոքի (2-2) գրանցեց «Վերոնայի» հետ։
«Աձուրին» առաջին խաղակեսից հետո պարտվում էր երկու գնդակի տարբերությամբ, բայց կարողացավ ոչ-ոքի կորզել։ Տանտերերի ավագ Ջովանի Դի Լորենցոն իր թիմին պարտությունից փրկեց 82-րդ րոպեին խփած գոլով։
«Ատալանտան» Նիկոլա Կրստովիչի դուբլի շնորհիվ արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթեց «Բոլոնիային»։
«Նապոլին» 38 միավորով երրորդ տեղում է, «Ատալանտան» 28 միավորով բարձրացավ 7-րդ տեղ, «Բոլոնիան» 26 միավորով 8-րդն է, «Վերոնան»` 13 միավորով 18-րդը։
Իտալիայի Ա Սերիա, 19-րդ տուր
«Նապոլի» - «Վերոնա»` 2-2
Սքոթ Մաքթոմինեյ, 54, Ջովանի Դի Լորենցո, 82 - Մարտին Ֆրեսե, 16, Գիֆթ Օրբան, 27 (11մ)
«Բոլոնիա» - «Ատալանտա»` 0-2
Նիկոլա Կրստովիչ, 37, 60
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


