Իտալիայի Ա սերիայի 14-րդ տուրում «Նապոլին» արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։
«Աձուրիին» հաղթանակ է պարգևել շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյի խփած գոլը։
Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 32 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Տորինոն» 12-րդն է, ունի 15 միավոր։
«Լացիոն» մրցակցի դաշտում 1-3 հաշվով անսպասելի պարտություն է կրել «Պարմայից»։ Այդ խաղում ընդհատվել է հռոմեական ակումբի` Ա սերիայում 5 անընդմեջ հաղթանակների շարքը։
«Բիանկոչելեստեն» հավաքել է 28 միավոր, 5-րդ տեղում է։ «Պարման» 15 միավորով բարձրացավ 11-րդ տեղ։
Իտալիայի Ա սերիա, 14-րդ տուր
«Տորինո» - «Նապոլի»` 0-1
Սքոթ Մաքթոմինեյ, 31
«Պարմա» - «Լացիո»` 3-1
Դենիս Ման, 6, Անաս Հաջ Մոհամեդ, 53, Էնրիկո Դել Պրատո, 90+1 - Վալենտին Կաստելյանոս, 80