Իտալիայի առաջնության 25-րդ տուրում առաջատար «Նապոլին» սեփական խաղադաշտում 0-1 հաշվով պարտվեց Հռոմի «Լացիոյին»: Լուչիանո Սպալետիի գլխավորած թիմն առաջին տնային պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում։
Հանդիպման միակ գոլը երկրորդ խաղակեսում տպավորիչ հարվածով խփեց ուրուգվայցի հարձակվող Մատիաս Վեսինոն:
Նախորդ 7 խաղերում հաղթած «Նապոլին» 65 միավորով առաջին տեղում է, իսկ «Լացիոն» այս հաղթանակից հետո 48 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: 3-4-րդ տեղերը բաժանող «Ինտերը» և «Միլանը» մեկական հանդիպում պակաս են անցկացրել և ունեն 47-ական միավոր։
Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր
«Նապոլի» - «Լացիո»՝ 0-1
Մատիաս Վեսինո, 67