Իտալիայի առաջնության 24-րդ տուրում առաջատար «Նապոլին» հյուրընկալվեց «Էմպոլիին» և հաղթեց 2-0 հաշվով:
Ինքնագոլի հեղինակ դարձավ ալբանացի պաշտպան Արդիան Իսմայլին, նեապոլյան ակումբի օգտին մյուս գոլը խփեց նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը:
Երկրորդ կեսում խաղադաշտից հեռացվեց «Նապոլիի» պորտուգալացի պաշտպան Ֆաբիան Ռուին:
«Նապոլին» 65 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 18 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Միլանի «Ինտերին»: «Էմպոլին» 28 միավորով 12-րդն է:
Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր
«Էմպոլի» - «Նապոլի»՝ 0-2
Արդիան Իսմայլի, 4 (ինքնագոլ), Վիկտոր Օսիմհեն, 28
Հեռացում՝ Ֆաբիան Ռուի, 67 («Նապոլի»)


