Logo

«Նապոլիի» մարզիչը Կվարացխելիային համեմատել է ԱՊԼ-ի գրանդի առաջատարի հետ

20:18 / 13.02.2023ՍՊՈՐՏ
null

Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին կարծում է, որ թիմի վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան խաղաոճով նման է անգլիական «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահին:

«Կվարացխելիան շատ լավ է զգում դրիբլինգ կատարելու պահն ու հիանալի է օգտագործում իր մարմինը: Նա փայլուն է վարվում գնդակի հետ, տիրապետում է տարատեսակ խաբքերի, որոնց դեմ պաշտպանվելը շատ դժվար է: 

Ազատ գոտիներում նման որակներ ունի նաև Մոհամեդ Սալահը: Այս տղաները ճնշում չեն զգում ու շատ հանգիստ են»,- Սպալետիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Խվիչա Կվարացխելիան իտալական ակումբի կազմում անցկացրած 23 խաղում խփել է 11 գոլ ու կատարել 14 ասիստ: 30-ամյա Մոհամեդ Սալահը մասնակցել է «Լիվերպուլի» 31 խաղի՝ դառնալով 17 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ