Logo

«Նապոլիի» սեփականատեր. «Օսիմհենը չի վաճառվում»

09:44 / 08.02.2023ՍՊՈՐՏ
null

Իտալական «Նապոլիի» սեփականատեր Աուրելիո դե Լաուրենտիսը մեկնաբանել է նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենի՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը փոխելու մասին լուրերը:

«Օսիմհենը չի վաճառվում: Մեր խաղացողները մեծ պահանջարկ ունեն, բայց ես չեմ պատրաստվում նրանց վաճառել: «Նապոլին» պարտքեր չունի»,- Դե Լաուրենտիսի խոսքը մեջբերում է լրագրող Նիկոլո Սկիրան:

Վիկտոր Օսիմհենը 2020 թվականից է խաղում նեապոլյան ակումբում, որտեղ 75 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է ֆրանսիական «Լիլից»:

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա նիգերիացին մասնակցել է 21 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 70 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ