Իտալիայի առաջնության 21-րդ տուրում առաջատար «Նապոլին» արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթեց «Սպեցիային»:
Առաջին խաղակեսի գոլազուրկ ոչ-ոքիից հետո՝ երկրորդ կեսի մեկնարկում, 11-մետրանոցը դիպուկ իրացրեց վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան, իսկ նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը դուբլ ձևակերպեց:
«Նապոլին» 56 միավորով առաջին տեղում է և 16 միավորով գերազանցում է մոտակա հետապնդող, մեկ խաղ պակաս անցկացրած Միլանի «Ինտերին»: «Սպեցիան» 18 միավորով 17-րդն է:
Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր
«Սպեցիա» - «Նապոլի»՝ 0-3 (տեսանյութ)
Խվիչա Կվարացխելիա, 47 (11մ.), Վիկտոր Օսիմհեն, 69, 73


