Իտալիայի առաջնության 23-րդ տուրի մեկնարկային խաղում առաջատար «Նապոլին» հյուրընկալվելիս 2-0 հաշվով առավելության հասավ «Սասուոլոյի« նկատմամբ:
Առաջին խաղակեսում աչքի ընկան վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան և նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Օսիմհենը 19 խաղում խփել է 18 գոլ և աչքի է ընկնում արդեն 5-րդ անընդմեջ խաղում: Եվրոպայի թոփ առաջնություններում ավելի շատ գոլ խփել է միայն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը՝ 22 խաղում 26 գոլ:
Խվիչա Կվարացխելիան առաջնության 19 խաղում դարձել է 10 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ: Նա Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում ամենաշատ ասիստ կատարած խաղացողն է, իսկ «գոլ+փոխանցում» հաշվարկով մեկ միավոր է զիջում իր թիմակից Վիկտոր Օսիմհենին:
«Նապոլին» 62 միավորով առաջատարն է և 18 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Ինտերից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել և փետրվարի 18-ին կխաղա «Ուդինեզեի» հետ։ «Սասուոլոն» 15-րդն է՝ 24 միավոր:
Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր
«Սասուոլո» - «Նապոլի»՝ 0-2
Խվիչա Կվարացխելիա, 12, Վիկտոր Օսիմհեն, 33


