«Նապոլին» Ա սերիայի 32-րդ տուրում ընդունեց «Ֆրոզինոնեին» և գոլառատ խաղում բաց թողեց հաղթանակը՝ 2-2:
Իտալիայի գործող չեմպիոնի կազմում գոլի հեղինակ դարձան հարձակվողներ, իտալացի Մատեո Պոլիտանոն և նիգերիացի Վիկտոր Օսիմհենը:
«Նապոլին» 49 միավորով 7-8-րդ տեղերն է բաժանում Հռոմի «Լացիոյի» հետ: «Ֆրոզինոնեն» 27 միավորով 18-19-րդ տեղերն է բաժանում «Վերոնայի» հետ:
Իտալիայի Ա սերիա, 32-րդ տուր
«Նապոլի» - «Ֆրոզինոնե»՝ 2-2
Մատեո Պոլիտանո, 16, Վիկտոր Օսիմհեն, 63 - Ուալիդ Չեդիրա, 50, 73
Չիրացրած 11-մետրանոց՝ Մատիաս Զուլե, 30 («Ֆրոզինոնե»)
Հեռացում՝ Մարիո Ռուի, 90+8 («Նապոլի»)


