Իտալիայի Ա Սերիայի 31-րդ տուրի վերջին խաղում չեմպիոնության համար պայքարող «Նապոլին» հյուրընկալվելիս 1-1 հաշիվը գրանցեց «Բոլոնիայի» հետ:
Անտոնիո Կոնտեի թիմից գոլ խփեց կամերունցի կիսապաշտպան Անդրե Ֆրանկ Զամբո-Անգիսան:
«Նապոլին» 65 միավորով երկրորդն է, երեք միավորով է հետ առաջատար և գործող չեմպիոն Միլանի «Ինտերից»: «Բոլոնիան» 57 միավորով չորրորդն է:
Իտալիայի Ա Սերիա, 31-րդ տուր
«Բոլոնիա» - «Նապոլի»` 1-1 (տեսանյութ)
Դան Նդոյե, 64 - Անդրե Ֆրանկ Զամբո-Անգիսա, 18
Իտալիայի Ա Սերիայի խաղերը հեռարձակվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android):


