Իտալական գործող չեմպիոն «Նապոլին» Ա սերիայի 31-րդ տուրում 4-2 հաշվով արտագնա հաղթանակի հասավ «Մոնցայի» նկատմամբ։
Հյուրերն առաջին կեսից հետո պարտվում էին 0-1 հաշվով, սակայն 55-61-րդ րոպեների ընթացքում երեք անգամ գրավեցին մրցակցի դարպասը։ Երկրորդ խաղակեսի միջնամասում էլ կողմերը փոխանակվեցին մեկական գոլով։ Արդյունքում` Ֆրանչեսկո Կալցոնայի գլխավորած թիմը հաղթեց 4-2 հաշվով։
«Նապոլին» վաստակեց 48 միավոր և բարձրացավ 7-րդ տեղ։ «Մոնցան» 11-րդն է` 42 միավորով։
Ա սերիա, 31-րդ տուր
«Մոնցա» - «Նապոլի»` 2-4
Միլան Ջուրիչ, 9, Անդրեա Կոլպանի, 62 - Վիկտոր Օսիմհեն, 55, Մատեո Պոլիտանո, 57, Պյոտր Զելինսկի, 61, Ջակոմո Ռասպադորի, 68


