Իտալիայի Ա Սերիայի 21-րդ տուրի մյուս կենտրոնական խաղում «Նապոլին» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց Բերգամոյի «Ատալանտային»: Հաղթական գոլը 78-րդ րոպեին խփեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն:
Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 50 միավորով առաջատարն է, 6 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող, երկրի գործող չեմպիոն «Ինտերին», որը, սակայն, երկու խաղ քիչ է անցկացրել: «Ատալանտան» 43 միավորով երրորդն է:
Իտալիայի Ա Սերիա, 21-րդ տուր
«Ատալանտա» - «Նապոլի»` 2-3
Մատեո Ռետեգի, 16, Ադեմոլա Լուքման, 55 - Մատեո Պոլիտանո, 27, Սքոթ Մաքթոմինեյ, 40, Ռոմելու Լուկակու, 78
Ա Սերիայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):


