Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրում «Նապոլին» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Վենեցիային»։
Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմին 79-րդ րոպեին հաղթանակ պարգևեց իտալացի հարձակվող Ջակոմո Ռասպադորին։
Նեապոլյան ակումբը կարող էր ավելի շուտ բացել հաշիվը, սակայն 37-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկնել չկարողացավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն. նրա հարվածից հետո հյուրերին փրկեց սերբ դարպասապահ Ֆիլիպ Ստանկովիչը։
«Նապոլին» միավորների քանակը հասցրեց 41-ի, վերադարձավ երկրորդ տեղ և հավասարվեց առաջնության առաջատար «Ատալանտային»։ Եռյակը 40 միավորով եզրափակում է գործող չեմպիոն Միլանի «Ինտերը», որը, մրցակիցների համեմատ, մեկ հանդիպում քիչ է անցկացրել և մրցելու է «Ֆիորենտինայի» դեմ։ «Վենեցիան» 13 միավոր ունի և նախավերջինն է` 19-րդը։
Իտալիայի Ա սերիա, 18-րդ տուր
«Նապոլի» - «Վենեցիա»` 1-0
Ջակոմո Ռասպադորի, 79
Չիրացրած 11-մետրանոց` Ռոմելու Լուկակու, 37 («Նապոլի»)