Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում կայացավ Իտալիայի սուպերգավաթի առաջին կիսաեզրափակիչը: Երկրի գործող չեմպիոն «Նապոլին» 3-0 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային» և եզրափակիչում կհանդիպի «Ինտեր» - «Լացիո» զույգի հաղթողի հետ:
Նեապոլիտանական ակումբի կազմում փոխարինման մտնելուց հետո դուբլի հեղինակ դարձավ Ալեսիո Ձերբինը, իսկ «Մանուշակների» կազմում առաջին խաղակեսի վերջում Ժոնաթան Իկոնեն չկարողացավ իրացնել 11-մետրանոցը:
Մյուս կիսաեզրափակիչը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով ժամը 23:00-ին:
Իտալիայի սուպերգավաթ, կիսաեզրափակիչ
«Նապոլի» - «Ֆիորենտինա»՝ 3-0
Ջովանի Սիմեոնե, 22, Ալեսիո Ձերբին, 84, 87


