Իտալիայի Ա Սերիայի 30-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում 2-1 հաշվով հաղթեց «Միլանին»։
«Աձուրիից» արդեն երկրորդ րոպեին հաշիվը բացեց Մատեո Պոլիտանոն, իսկ 19-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Ռոմելու Լուկակուն։
69-րդ րոպեին «Ռոսոներիի» հարձակվող Սանտիագո Խիմենեսը չկարողացավ գոլով աչքի ընկնել 11-մետրանոցից. տանտերերի դարպասապահ Ալեքս Մերետը որսաց գնդակը։
84-րդ րոպեին Լուկա Յովիչի գոլի շնորհիվ «Միլանը» կրճատեց հաշիվը, բայց ավելին անել չկարողացավ։
«Նապոլին» 64 միավորով երկրորդ տեղում է և առաջատար «Ինտերին» զիջում է 3 միավորով։ «Միլանը» 47 միավորով 9-րդն է։
Իտալիայի Ա Սերիա, 30-րդ տուր
«Նապոլի» - «Միլան»` 2-1
Մատեո Պոլիտանո, 2, Ռոմելու Լուկակու, 19 - Լուկա Յովիչ, 84
Չիրացված 11-մետրանոց` Սանտիագո Խիմենես, 69 («Միլան»)


